Երեխաները ևս կարող են բախվել կորոնավիրուսի ծանր ձևի հետ. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Երեխաները ևս կարող են բախվել կորոնավիրուսի ծանր ձևի հետ. հետազոտություն

Երեխաները ևս կարող են բախվել կորոնավիրուսի ծանր ձևի հետ: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ., որը հրապարակվել է Journal of Pediatrics-ում: Հրապարակված զեկույցում հաղորդվում է 46 երեխաների և մինչև 21 տարեկան երիտասարդների մասին, որոնք բուժվել են ընդհանուր բաժանմունքում կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Այս պահին դա ամենախոշոր հետազոտությունն է ԱՄՆ-ում:

Մասնագետներն ուշադրություն են դարձրել նրան, որ երեխաները, որոնք ինտենսիվ թերապիայի կարիք ունեն, ավելի բարձր բորբոքման մակարդակ են ունեցել և շնչառական աջակցության կարիք են ունեցել: Երեխաների 80 տոկոսը, որոնք բուժվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, ունեցել են սուր ռեսպիրատոր դիսթրես-համախտանիշ, որն ասոցացվում է կորոնավիրուսով վարակված պացիենտների հետ:

Հետաքրքիր է, որ երեխաների ավելի քան կեսը չի ունեցել շփում կորոնավիրուսով վարակվածների հետ: Դա ցույց է տալիս այն փաստը, որո կորոնավիրուսը կարող է տարածվել հիվանդության ախտանիշներ չունեցող մարդկանց կողմից:

med.news.am