Նախարարության տրամադրած սարքավորումները աշակերտները մինչեւ այս շաբաթվա վերջ պետք է վերադարձնեն դպրոցներին
Advertisement 1000 x 90

Նախարարության տրամադրած սարքավորումները աշակերտները մինչեւ այս շաբաթվա վերջ պետք է վերադարձնեն դպրոցներին

Մինչեւ այս շաբաթվա վերջ հեռավար կրթությունը կազմակերպելու նպատակով աշակերտներին տրամադրված սարքավորումները պետք է վերադարձվեն դպրոցներին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մայիսի 22-ը համարվում է ուսումնական տարվա ավարտը, ինչով էլ պայմանավորված՝ վերջանաժամկետը սահմանվել է այս շաբաթվա վերջը։