ԱՄՆ կառավարությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով լրացուցիչ 1 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանին COVID-19-ի համավարակի դեմ պայքարելու համար։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի գրասենյակից, այս աջակցությունը նախորդի հետ միասին կուղղվի հետևյալ խնդիրների լուծմանը․
- Պատրաստել լաբորատոր համակարգերը;
- Ակտիվացնել դեպքերի հայտնաբերումը և իրադարձությունների վրա հիմնված հսկողությունը;
- Աջակցել տեխնիկական մասնագետներին` բարելավելու համար արձագանքման և պատրաստվածության մակարդակը;
- Խթանել ռիսկերի մասին տեղեկացումը։
Ըստ աղբյուրի՝ մինչ օրս ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին տրամադրել է մոտ 2,7 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում՝ COVID-19-ի համավարակին Հայաստանի առավել արդյունավետ արձագանքին աջակցելու համար։