ԱՄՆ դեսպանի հիմնադրամի ֆինանսավորմամբ վերականգնվել է Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը
Advertisement 1000 x 90

ԱՄՆ դեսպանի հիմնադրամի ֆինանսավորմամբ վերականգնվել է Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը

ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ վերականգնվել է  Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը: Որմնանկարի վերականգնման ու պահպանության աշխատանքների ավարտին՝ դեկտեմբերի 2-ին, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի սրահում, որտեղ այս պահին տեղ ափոխվել է որմանկարը, կատարված աշխատանքների մասին խոսեցին  ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը  և ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

mmls

Որմնանկարի հեղինակը հայտնի հայ գեղանկարիչ Հակոբ Հակոբյանն է, ում ստեղծագործությունները համարվում են ազգային գանձեր: Նրա որմնանկարները տեղ են գտել Շիրակի մարզի պահպանվող պատմամշակութային արժեքների ցանկում: Երկար տարիներ որմնանկարը գտնվում էր  Գյումրու «Քարհատմեքենա» գործարանի տարածքում:  1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո «Սարերում» որմնանկարը հայտնվել էր  խիստ վթարային, չօգտագործվող տարածքներում: Որմնանկարի համար որպես հենք ծառայող ճաշարանի խոհանոցը դահլիճից բաժանող ոչ հիմնական, միջնորմ հանդիսացող պատը« տարբեր հատվածներում ուներ մեծ ճաքեր, որոնք իրական սպառնալիք էին  որմնանկարի անվտանգ ու ամբողջական պահպանության համար: Ջերմաստիճանի կտրուկ տատանումները ևս իրենց բացասական ազդեցությունն են ունեցել որմնանկարի հիմնասվաղի և գունային շերտերի վրա:

«Սարերում» որմնանկարի վերականգնման աշխատանքները կատարվել են Մինաս Ավետիսյան մշակութային հիմնադրամի կողմից, Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Ռեստավրացիայի ինստիտուտի ճանաչված վերականգնող մասնագետ Ֆաբրիցիո Յակոպինիի մասնակցությամբ: «Վերականգնողի աշխատանքը սիրո ու հարգանքի դրսևորում է նկարիչների ու նրանց ստեղծագործությունների հանդեպ: Իսկ այդ նվիրված ու ջերմեռանդ աշխատանքի արգասիքն այսօր բոլորս ենք տեսնում»« – ասաց դեսպան Միլսը: