Տղա ջան, ի՞նչ գործ ունես դու իմ հետ. Ռուբեն Հայրապետյանի արձագանքը` Թորոսյանի գրառմանը. newspress.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տղա ջան, ի՞նչ գործ ունես դու իմ հետ. Ռուբեն Հայրապետյանի արձագանքը` Թորոսյանի գրառմանը. newspress.am

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գրառումը, որով վերջինս իր մտահոգությունն էր հայտնել՝ կապված կորոնավիրուսի ահագնացող տեմպերի հետ և գրառել. 

Նրա վերոհիշյալ գրառման հետ կապված, NEWSPRESS.am-ը փորձեց կապ հաստատել Թորոսյանի «ցուցակում» հայտնված անձանց հետ: Մեզ հաջողվեց կապ հաստատել նրանցից ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ։

Պարոն Հայրապետյան, Առողջապահության նախարարը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որտեղ հիշատակված է նաև Ձեր անունը։ Նա Ձեզ տեսնում է որպես առողջապահության նախարարի թեկնածու։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա այս գրառումը։

-Իհարկե, ես Ձեզ հաճույքով կպատասխանեի՝ Ձեր մասնագիտական աշխատանքը կատարելու համար, բայց, կներեք, ես չէի ցանկանա մեկնաբանել նման խեղկատակի ասածները։ Ես նրան երբևիցե նորմալ մարդ չեմ համարել, առավելևս այս կորոնավիրուսի տարածման պայմաններում, եթե առաջին իսկ օրվանից հետևած լինեիք նրա հայտարարություններին։ Իմ կարծիքով՝ նա պետք է դատվի՝ այդքան մարդու «գլուխ ուտելու» համար։

Այսինքն՝ կորոնավիրուսի հետ կապված կանխարգելիչ աշխատանքները բացասակա՞ն եք համարում։

-Գիտե՞ք ինչ, ես մասնագետ չեմ և ես ինձ թույլ չեմ տա նրա մասնագիտական աշխատանքը գնահատել, բայց հետևելով մյուս երկրներին և գնահատելով նրա կատարած հայտարարությունները՝ հասկանում եմ, որ ինքն ուղղակի ադեկվատ մարդ չի և չի կարող ադեկվատ որոշումներ կայացնել՝ կորոնավիրուսի հետ պայմանավորված։

-Արսեն Թորոսյանի գրառման մեջ նշված էին նաև Արթուր Վանեցյանի, Արամ Վարդանյանի և Կարեն Ավագյանի անունները։ Այդ մասով որևէ բան կավելացնե՞ք։

-Ես Արթուր Վանեցյանի հետ այնքանով եմ առնչություն ունեցել, երբ Արթուր Վանեցյանն ինձ փոխարինել է ՀՖՖ նախագահի պաշտոնում։

Տեղի-անտեղի ինձ կամ իմ ընկեր Արամ Վարդանյանին՝ Վստրեչի Ապերին, փորձում են տարբեր առիթներով կապել Արթուր Վանեցյանի հետ, դա ուղղակի անհեթեթություն է։ Եթե ուշադրություն դարձրած լինենք՝ տարիների ընթացքում, այդ նույն հայտնի ուժերը, որոնք, ցավոք սրտի, եկան իշխանության, անընդհատ մեր անունների հետ փորձել են անհեթեթ լուրերով մեզ կապել իրար հետ։

Կարեն Ավագյանն իմ կուսակցական ընկերն է։ Կարծում եմ նա էլ որևէ առնչություն չունի այսօրվա ճգնաժամային իրավիճակի հետ։

Բնականաբար, սա նրանց հերթական կապիկությունն է՝ իրենց մեղքերը կապել Հայրապետյանի, Վանեցյանի, Ավագյանի կամ Արամ Վարդանյանի հետ։ Նրանք անընդհատ պետք է ինչ-որ մեկին թիրախավորեն։

Ուղղակի Արսեն Թորոսյանին, հա՞, էդպե՞ս էր նրա անունը, Արսեն Թորոսյանին պետք է ասել՝ հանկարծ նկարս որ միամիտ տեղը պահեն դեմդ, կարող ա վախից ինսուլտ ստանաս… տղա ջան, ի՞նչ գործ ունես դու իմ հետ։ Անունս թղթի վրա գրեն, դնեն կշեռքի նժարին, իրեն էլ կշեռքի մյուս նժարին դնեն, իմ անունն ավելի ծանր է, քան ինքը։

newspress.am