Շուշան Պետրոսյանը զորամասերից մեկում մարզասրահ է բացել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Շուշան Պետրոսյանը զորամասերից մեկում մարզասրահ է բացել

Երգչուհի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝  ներկայացնելով Հետախուզական զորամասերից մեկում մարզասրահ բացելու իր նախաձեռնության մասին:

shushan

«Երկու տարի առաջ նոյեմբերին զորավարժությունների ժամանակ ազերիների հերթական , արդեն դասական դարձած վարքագծի հետևանքով կորցրինք մեր երեք օդաչուներին։ 1994-ի զինադադարից հետո ամենատես երկնքի անդորրը խախտվեց առաջին անգամ: Ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվեց ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Մեր հետախույզները կյանքի գնով երկուսուկես ժամ չդադարող կրակահերթերի տակ դուրս բերեցին օդաչուներից մեկի դին, մյուս երկուսի մասունքներն ու սև արկղը:

shushanp1

shushanp2

Փառք ու պատիվ մեր հետախույզներին։ Այսօրվան շատ եմ սպասել,լավ օր է այսօր, երջանիկ եմ։ Հետախուզական զորամասերից մեկում այսօր ի պատիվ , հարգանք ու գնահատանք մեր հետախույզների բացեցի մարզասրահ։

Բացման արարին ներկա էին ՊԲ նախարար Լևոն Մնացականյանը , սպաներ , ժամկետային զինծառայողներ(ապագա հետախույզներ)։ Շնորհակալ եմ բոլոր-բոլորին , ովքեր կողքիս էին , ովքեր օգնում էին հաղթահարել դժվարությունները։

Անչափ ուրախ եմ։

shushanp3

Միշտ պատրաստ եմ անդավաճան ծառայել մեր բանակին երգովս ու աշխատանքովս?

Փառք ու պատիվ Հայ զինվորին»,-գրել է նա: