Հովհաննես Ավետիսյան. «Անհեթեթությունն ու անպատասխանատվությունն էլ սահման ունեն: Էս ինչ եք անում» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հովհաննես Ավետիսյան. «Անհեթեթությունն ու անպատասխանատվությունն էլ սահման ունեն: Էս ինչ եք անում»

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.

«Մեկ ամսից ավել ամեն ինչ փակեցիք, մեզ տներում պահեցիք: Չնայած սրան դեպքերի թիվը շարունակում էր աճել և դուք պնդում էիք, որ այդ ընթացքը օգտագործվել է հիվանդանոցային և հարակից կարողությունները մեծացնելու և ուժեղացնելու համար:
Դուք սա պնդում էիք, բազում անգամներ և բազում պաշտոնյաների շուրթերով:

Եվ ձեր առողջպահության նախարարը հիմա հայտարարում է, որ այդ կարողությունը ընդամենը 186 տե՞ղ է: Դուք լու՞րջ եք ասում:
Թե ձեր առողջապահության նախարարը հերթական ցնդաբանությունն է դուրս տալիս: Ակնկալում եմ իր ու վիրուսի դեմ պայքարի գործընթացի այլ պաշտոնյաների ազատումը: Անհեթեթությունն ու անպատասխանատվությունն էլ սահման ունեն: Էս ինչ եք անում»:



Նման նյութեր