Արցախում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 34-ի․ առողջացել է 13 քաղաքացի
Advertisement 1000 x 90

Արցախում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 34-ի․ առողջացել է 13 քաղաքացի

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34 դեպք, որոնցից 13-ը` բուժված:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Արցախում ընդհանուր առմամբ թեստավորվել է 725 մարդ, կա 72 մեկուսացված անձ։ Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1 նոր դեպք, առողջացել է ևս 3 քաղաքացի։ ԱՀ-ում մահվան դեպքեր չեն արձանագրվել։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի մայիսի 12-ի ժամը 22:00-ից երկարաձգվել է 30 օրով՝ մինչեւ 2020 թվականի հունիսի 11-ը, ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով։

Լիլիթ Դեմուրյան