Ինչից է մահացել սիրված դերասանուհին. պարզաբանում է Զարուհի Խաչատրյանը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչից է մահացել սիրված դերասանուհին. պարզաբանում է Զարուհի Խաչատրյանը

Քանի որ շատերին հետաքրքրում է, թե ինչից է մահացել մեր սիրելի ընկերը, բոլորի սիրելի դերասանուհին, ապա տեղեկացնում եմ. երկարատև հիվանդությունից հետո /շաքարային դիաբետ, սիրտ -թոքային անբավարարվածություն/: Սա է մահվան պատճառը, իսկ որոշ լրատվական կայքերում տեղեկություն է տարածված, մեջբերում եմ

/1977 թվականից սովորել է Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին կից թատերական ստուդիայում (Զ․ Աբրահամյանի դասարան)։ 1988 թվականից աշխատում է նույն թատրոնում[2]։/

Սա ճիշտ տեղեկություն չի:

Կարինե Բուրնազյանը 1977 թվականից սովորել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից թատերական ստուդիայում ՝ ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի արվեստանոցում, աշխատել է նույն թատրոնում, այնուհետև 1988 թվականից Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, խնդրում եմ, ոչ ճիշտ տեղեկություն մի տարածեք:

Դերասանուհի Զարուհի Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր