
Իրանում մայիսի 27-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 2 080-ով՝ ընդհանուրը դառնալով 141 591: Մահացածների թիվն ավելացել է 56-ով: Վարակի հետևանքով ընդհանուր առմամբ մահացել է 7 564 մարդ: Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը: