Կոնչիտա Վուրստի մասին շատ երկար խոսվեց: 2014 թվականին նա դարձավ համաշխարհային նորություն: Թե՛ երգը և թե՛ նրա բեմական կերպարը բուռն քննարկումների առիթ դարձան: Կոնչիտան, նույն ինքը՝ Թոմաս Նոյվիրտը, Ավստրիայի քաղաքացի է:
Մի քիչ կենսագրություն
1988 թվականին ավստրիական քաղաքներից մեկում մսավաճառների ընտանիքում ծնվեց տղա երեխա, ում անվանեցին Թոմաս: Արտիստը միշտ էլ ասել է, որ կանացի իրերն ու պարագաներն իրեն դեռ մանկուց են հետաքրքրել: Հենց այդ ժամանակ էլ սկսել է հետաքրքրվել երաժշտությամբ:
Դպրոցն ավարտելով և քննությունները գերազանց հանձնելով՝ տղան որոշում է գրավել շոու-բիզնեսի աշխարհը: Հենց սկզբից էլ նրա բախտը բերեց: Նրան նկատեց ժյուրին, գնահատեց տաղանդը, և երգիչը 3-րդ տեղը զբաղեցրեց:
«Կոնչիտա Վուրստ» կերպարը
Տղամարդը որոշեց ստեղծել Կոնչիտա Վուրստի կերպարը, որպեսզի զարմացնի բոլորին:
Այդ կերպարը դուր եկավ հանդիսատեսին, բայց պետք է նշել, որ բացասականն ավելի շատ էր: Մարդիկ սկսել էին նրան ստորացնել և վիրավորել: Նոր կերպարը նրան Ավստրիայում չափազանց ճանաչելի դարձրեց:
Կերպարային փոփոխություն
Թոմաս Նոյվիրտը, կարծես, հոգնեց այդ սկանդալային և ցնցող կերպարից, այդ իսկ պատճառով որոշեց վերադառնալ «արմատներին»: Կտրեց մազերը, ներկեց դրանք սպիտակ, դադարեց դիմահարդարում օգտագործել: Կոնչիտա Վուրստի մասին հիշեցնում են միայն կանացի բարձրակրունկները, որոնցից արտիստը դեռևս չի ցանկանում հրաժարվել: