Փորձագետները կարծում են, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից առաջարկվող 1.8 մետր հեռավորությունը կարող է բավարար չլինել կորոնավիրուսով վարակումը կանխելու համար: Ըստ նրանց՝ աերոզոլային մասնիկները կարող են կուտակվել և վարակող մնալ փակ տարածքում մի քանի ժամվա ընթացքում, գրում է NYP-ն:
«SARS-CoV-2-ի վերաբերյալ ավելի ու ավելի շատ տվյալներ ցույց են տալիս, որ ԱՀԿ-ի՝ 1.8 մ հեռավորության մասին առաջարկությունը, հավանաբար, բավարար չէ փակ տարածքների դեպքում, որտեղ աերոզոլները կարող են մի քանի ժամ պահպանվել օդում»,- ասել են նրանք:
Թայվանի Սուն Յաթ-սենում Ազգային համալսարանի Չիա Վանգը, ինչպես նաև Կիմբերլի Պրատերը և դոկտոր Ռոբերտ Սկուլին՝ Սան Դիեգոյի Կալիֆորնիայի համալսարանից, հայտնել են, որ COVID-19-ի տարածման զգալի մասը տեղի է ունենում օդային կաթիլների միջոցով:
Փորձագետները հայտարարել են, որ հասարակության նորմալ կյանքի վերականգնման համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել տարածումը նվազեցնելու համար, որոնք դիմակների կրում ե լայնածավալ թետսավորում է նախատեսում: Նրանք կարծում են, որ երկու պրակտիկաներն էլ կարող է օգնել իդենտիֆիկացնել և մեկուսացնել վարակված ասիմպտոմատիկ մարդկանց:
«Հատկապես կարևոր է դիմակներ կրել այնպիսի պայմաններում, որոնցում վիրուսների մեծ կոնցենտրացիայի կուտակում է հնարավոր, ինչպիսիք են բժշկական հաստատությունները, ինքնաթիռները, ռեստորանները և սահմանափակ օդափոխությամբ այլ մարդաշատ վայրերը», – հավելել են նրանք:
Թայվանը, Հոնկոնգը, Սինգապուրը և Հարավային Կորեան դիմակների ունիվերսալ կրում են ներդրել, ինչն ամենաարդյունավետն էր COVID-19-ի տարածումը կրճատելու գործում:
ԱՀԿ-ի՝ 1.8 մ սոցիալական հեռավորության ուղեցույցները հիմնված են 1930-ականների շնչառական կաթիլների ուսումնասիրությունների վրա: Սակայն այն ժամանակ, ըստ մասնագետների, աննշան աերոզոլային մասնիկները հայտնաբերելու տեխնոլոգիա գոյություն չուներ:
Փոքր աէրոզոլներն ավելի արագ գոլորշիանում են, քան նստում են, հավելել են նրանք: Այդ պատճառով դրանց վրա կարող են ազդել օդային հոսքերը, որոնք կարող են դրանք երկար հեռավորությունների վրա տեղափոխել և ստիպել ժամերով մնալ օդում:
«Շատ ապացույցներ մատնանշում են շնչառական վիրուսների աերոզոլային փոխանցումը»,- ասել է Պրատերը:
Հոնկոնգում գիտնականների կողմից կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վիրաբուժական դիմակների օգտագործումը կարող է նվազեցնել օդում շնչառական կաթիլների կամ մասնիկների միջոցով առանց շփմ