Լանա Դել Ռեյը վերադառնում է նոր ձայնասկավառակով և դա անում է շատ ագերսիվ՝ քննադատելով Բեյոնսեին, Cardi B-ին, Արիանա Գրանդեին և այլ երգչուհիների, որոնք երգում են «սեքսի և դավաճանությունների» մասին: Նա նաև զայրացած է քննադատների վրա, որոնք բացասական կարծիք են հայտնում բարդ հարաբերությունների վերաբերյալ իր երգերի մասին և բոլոր մրցանակները հանձնում են սեռական կյանքի մասին երգերին:
Ձայնասկավառակը, որում Լանան երգում է այն մասին, թե ինչպես են կանայք իրենց գեղեցիկ զգում, երբ սիրահարվում են, անգամ, եթե հարաբերություններում ամեն ինչ հարթ չէ», լույս կտեսնի 2020 թվականի սեպտեմբերի 5-ին
Պատրաստեց Անի Գաբուզյանը