Աղասի Ենոքյանը մայիսի 31-ին ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկվա ինֆորմացիան, որ Նիկոլ Փաշինյանը հատուկ գաղտնի հրաման է տվել, որ կորոնավիրուսի զոհերը մնան անանուն, ինձ համար անսպասելի չէր։
Հիշեցի մի հին պատմություն, երբ մոտավորոպես 25 տարի առաջ մի տեղ հավաքված՝ որքան հիշում եմ խմբագրության «բեսեդկայում» էր, զրուցում էինք, խմում, վիճում։ Նիկոլը, որ դեռ երիտասարդ լրագրող էր, պատմում էր ինչ-որ ծրագրի մասին, որով կարելի էր փրկել Հայաստանը։ Մեր ընկեր վաղամեռիկ Տիգրան Հայրապետյանը իր բարի ժպիտով ժպտաց ոգեւորության վրա ու խորհուրդ տվեց․ «Նիկոլ, պետք չի փրկել հայ ժողովրդին, պետք չի փորձել փրկել հայրենիքը։ Փորձիր փրկել մի մարդու, մի կոնկրետ մարդու, անուն-ազգանունով մարդու։ Վերացական հայրենիքը փրկել ավելի հեշտ է»»: