Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ «Նեմրա» խումբը հետաքրքիր մոտեցմամբ է մատուցել «Վանա ճուտիկ» օրորոցայինը:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ երգը հասանելի է խմբի «YouTube»-ի պաշտոնական էջում:
«Շնորհավորում ենք բոլոր երեխաներին և ծնողներին:
Հուսով ենք, որ այս դժվար ժամանակներում այս երգով ձեզ խաղաղ էներգիա կփոխանցենք»,-ասվում է խմբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում արված գրառման մեջ:
«Նեմրա»-ն կազմավորվել է 2012 թվականին Երևանում: Խումբը հանդես է գալիս հեղինակային անգլերեն երգերով` ալտերնատիվ ռոք ժանրում և հայկական ժողովրդական երգերի սեփական մեկնաբանություններով:
Խմբի անդամներն են Վան Եղիազարյանը (վոկալիստ, կիթառահար), Վասպուր Եղիազարյանը (բաս կիթառահար), Մարիաննա Կարակեյանը (դաշնակահար), Մարեկ Զաբորսկին (հարվածային գործիքներ):
Խումբն ունի 2 ալբոմ՝ «Mubla»-ն և «Hmm»-ը, 40-ից ավելի հեղինակային երգեր: «Նեմրա» անունն ընտրվել է խմբի հայկական ծագումն ընդգծելու նպատակով (Արմենիա, Արմեն`շրջված)։
Խումբը մասնակցել է մի շարք ռոք-փառատոնների, բարեգործական համերգների և հանդես եկել մենահամերգներով։
Անժելա Համբարձումյան