Ինչպես կարմիր բերետով աղջնակը հաջողակ մենեջեր դարձավ. Արևիկ Համբարձումյանի պատմությունը. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես կարմիր բերետով աղջնակը հաջողակ մենեջեր դարձավ. Արևիկ Համբարձումյանի պատմությունը. armeniasputnik.am

Արևիկ Համբարձումյանը ղեկավարում է երևանյան ժամանցի ամենահայտնի կենտրոններից մեկը, մենթորության մասին դասախոսություններ է կարդում ու փորձում օգնել երիտասարդներին։

Գործարար կանանց մասին խոսելիս առաջին բանը, որ մտքիս է գալիս, «Սատանան Պրադա է կրում» ֆիլմի գլխավոր հերոսուհու միշտ դժգոհ ձայնն է։ Երևի պատճառն այն է, որ տարիներ շարունակ կինեմատոգրաֆիայում կերտվել են «երկաթե լեդիների» կերպարներ, որոնց բնորոշ է չորությունն ու մի փոքր դաժանությունը։ Հայկական իրականությունը մի փոքր այլ է. գործարար կանայք ոչ միայն նման չեն հոլիվուդյան կիսավհուկ կերպարներին, այլև առանձնանում են իրենց կանացիությամբ ու փափկությամբ։ Նման կանանցից է նաև Արևիկ Համբարձումյանը, որին Երևանում, Գյումրիում և Վանաձորում ճանաչում են, որպես «Լոֆթի Արևիկ»։ Նա ղեկավարում է մայրաքաղաքի ժամանցի ամենահայտնի վայրերից մեկը, մենթորության մասին դասախոսություններ է կարդում ու փորձում է հավասարության նշան դնել կին և տղամարդ մենեջերների միջև։

Արևիկ Համբարձումյան

Արևիկը ծնվել է Վանաձորում։ Երկար տարիներ զբաղվել է հենդբոլով, բայց վնասվածքի պատճառով հրաժեշտ է տվել սիրած մարզաձևին` չնայած հիմա էլ երբեմն երազում վազում է գնդակով ու զգում է դաշտի հոտը։

«Ես միշտ ուզում էի հայտնի լինել, բայց խոսքը դերասանության կամ երգելու մասին չէր։ Ուզում էի, որ ինձ մատով ցույց տային ու ասեին` ապրի Արևիկը։ Պիոների սինդրոմ է (ծիծաղում է)։ Երբեք կոնկրետ մասնագիտության մասին չեմ երազել, երևի ես ճիշտ տեղում եմ հիմա», – ասում է նա։

Արևիկը խոստովանում է, որ հաջողությունն իրեն հեշտությամբ չի տրվել։ Մայրաքաղաքը միայն երկրորդ փորձից է «ենթարկվել» նրան, երբ նա կարմիր բերետ է դրել ու Զեմֆիրայի «До свидания, мой любимый город» երգի հնչյունների ուղեկցությամբ եկել է Երևան։ Եղել են օրեր, երբ աշխատանք ստանալու հույսով ինքնակենսագրական է բաժանել Խանջյան փողոցի խանութներին, որոշ ժամանակ ադմինիստրատոր է աշխատել հայտնի մարդու մոտ։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am