Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2020 թվականի մայիսին գրանցվել է 87 ծնունդ՝ 47 տղա եւ 40 աղջիկ:
Ինչպես «Արմենպրես»–ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 37 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 20-ը՝ Սեւանի, 12-ը՝ Գավառի բժշկական կենտրոններում, 12-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 6-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում:
Նախորդ տարվա մայիսի համեմատ այս տարի մարզի բուժհաստատոթւյուններում ծնունդների թիվը նվազել է 10-ով: Ընդ որում, նախորդ տարվա մայիսին աղջիկ երեխաների թիվը տղաներին գերազանցել է 3-ով:
Խոսրով Խլղաթյան