Հայ տղամարդը գումար աշխատելու յուրօրինակ մեթոդ է մշակել. նա Telegram-ի և Skype-ի միջոցով «օրենքով գողեր» է նշանակել` հաշվի առնելով հաճախորդների հետաքրքրությունը բանտային թեմային: Հնարամիտ տղամարդու ծառայություններն էժան չեն եղել, սակայն պահանջարկ ունեցել են: Այս մասին գրում է Вести-Узбекистан-ը:
52-ամյա տղամարդն իր տան նկուղը բանտախցի էր վերածել: Նրա ազգականները ձևացրել են, թե նրա բանտախցի ընկերներն են: Նա էլ ներկայացել է որպես բանտախցում գտնվող քրեական հեղինակություն և իր ծառայություններն առաջարկել:
«Ընդամենը» 100 դոլարով նա մարդուն հայտարարում էր «լավ տղա», 500 դոլարով` հանցավոր աշխարհի գաղափարախոսությունը հասկանալ ձգտող:
Հայ տղամարդը 200-ից 700 դոլար էր վերցնում ինչ-որ մեկին «ստոր» կամ «առնետ» հայտարարելու համար:
Ամենաթանկ ծառայությունն «օրենքով գողի» թագադրությունն էր: Դրա համար հաճախորդներից յուրաքանչյուրը վճարում էր 5000 եվրո:
Լրագրողները պարզել են, որ խարդախ տղամարդու զոհ ամենահաճախը դարձել են դեռահասներն ու տաքսու վարորդները, որոնք եղել են Ղրիմի, Հյուսիսային Կովկասի և Կուբանի բնակիչներ: