Dimord.am կայքով բուհ ընդունվելու հայտ է ներկայացրել 4433 դիմորդ
Advertisement 1000 x 90

Dimord.am կայքով բուհ ընդունվելու հայտ է ներկայացրել 4433 դիմորդ

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հայստատություններ ընդունվելու համար Dimord.am կայքում հայտ է ներկայացրել 4433 դիմորդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 2-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Շատ կարճ ժամանակահատվածում ստեղծվեց Dimord.am կայքի հայտագրման բաժինը, և կորոնավիրուսային համաճարակի պայմաններում հայտագրման փուլն ամբողջությամբ էլեկտրոնային դարձրինք: Այս պահի դրույթամբ համակարգում արդեն հայտ է ներկայացրել 4433 դիմորդ, ևս 5629-ը գրանցվել են»,- ասաց Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ, իրենց կանխատեսմամբ, այս պահին ներկայացված հայտերի թիվն ընդհանուր դիմորդների թվի 1/3-ն է:

Նորայր Շողիկյան