Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքում գրել է.
«Վարչապետի ելույթներում ու գրառումներում շարունակում է գերակայել զգացմունքայնության վրա հիմնված անպատվաբեր ու անօգուտ շատախոսությունը։ Հիմա համաճարակի հետ կապված թեժ հանրային քննարկումների, մեղավորներ փնտրելու ու ժողովրդին վեթինգի ենթարկելու ժամանակը չէ։ Եթե չի հաջողվում սովորել սեփական սխալների վրա, ապա պետք է հաշվի առնել օտարների հաջողված ու ուսանելի փորձը։ Նույնը պետության կառուցմանն ու կառավարմանն է վերաբերվում»։