Արձակագիր Նարինե Կռոյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Կասեք՝ ժամանակը չէ, կասեք՝ գումարն էլ մի բան չէ, կասեք՝ ամոթ է ……
բայց
ՍԿԶԲՈՒՆՔԻ հարց է…
Երկու, երբեմն՝ երեք տեղ եմ աշխատում. ստիպված եմ. աշխատավարձս ՉՆՉԻՆ է, ՍՏՈՐԱՑՆՈՂ :
ԵՎ…. իմ բոլոր աշխատավայրերում ինձնից պարտաճանաչ կերպով ամեն ամիս գանձել և գանձում են 1000 դրամ դրոշմանիշային վճար Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համար:
Ես դեմ չեմ, եթե մի տեղից միայն գանձեն, բայց բոլոր աշխատավայրերի՞ց… և իմ գրոշների՞ց…
Չասեք՝ մեր զինվորի, բանակի համար է:
Շատերդ գիտեք, որ երբ պետք է եղել, զինվորի, բանակի համար ավելին եմ տվել, արել ու էլի կանեմ:
Բայց դուք՝ գանձողերդ ինձ թալանում եք !
Դե, հիմա ասեք. ժամավճարով աշխատողին մեզ մոտ ինչպե՞ ս են վճարում: Ամիս է եղել 3800 դրամ եմ ստացել:
(Չէ-չէ, ճիշտ կարդացիք. ոչ մի զրո բաց չեմ թողել), և էդ չնչին գումարից էլ են տարել հերթական 1000 դրամը:
Իհարկե, ավելի գանձածները վերադարձնելու տարօրինակ, անտրամաբանակն մեխանիզմ կա հնարած:
Ասել է թե՝ մենք էդ փողերը ձեզնից վերցնենք, բայց հենց տարին վերջանա, ավելը կվերադարձնենք, պարզապես պիտի գնաք հարկային տեսչություն (ոչ ուշ, քան փետրվարի 28-ը, այլապես ոչինչ էլ չեք ստանա) ԽՆԴՐԱԳԻՐ գրեք, բոլոր աշխատավայրերից տեղեկանքներ ներկայացնեք, մի ԽՆԴՐԱԳԻՐ էլ հիմնադրամին գրեք, հետո գնաք Հայփոստ և նամակ ուղարկեք ու…. սպասեք:
Արել եմ:
Սպասում եմ փետրվարի սկզբից:
0 արձագանք:
Երբ ԴՐԱՆՑ էլեկտրոնային հասցեն գտա և մի քանի անգամ գրեցի, վերջապես պատասխանեցին, որ փաստաթղթերը ճիշտ չեն ձևակերպված և հեռախոսի և հաշվի համար ուզեցին: Դա էլ ուղարկեցի, սակայն նշեցի նաև, որ այդ ձևակերպումների համար ես չեմ պատասխանատու, այլ ձևակերպողները՝ իրենց նման պետական կառույցները: Նշեցի, որ իմ մեղավորությունը երևի նաև այն է, որ ես՝ սովորական մահկանացուս պարտավոր էի երևի այդ բոլոր պետական ծառայողների գործառույթները իմանալ, ինչը չեմ արել՝ միաժամանակ պարտավորված լինելով իմ գրոշներից հարկեր վճարել, որպեսզի ԴՐԱՆՔ, ԴՈՒՔ աշխատավարձ ստանաք:
Ազնիվ չեք: Ես ձեզ անտոկոս վարկ չեմ տվել:
Եվ… լռությունը շարունակվում է:
Կարո՞ղ է անապատում եմ ապրում, գլխի չեմ»: