Հունիսի 3-ին Հայաստանում մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկել կորոնավիրուսով վարակման 3552 և մահվան 57 դեպք: Այսօր, worldometers.info-ի տվյալներով, մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում կորոնավիրուսով վարակման 3988 և մահվան 62 դեպք:
24-րդ տեղում է Իտալիան, որտեղ մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում վարակման 3870 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 234 013-ի: 26-րդ տեղում են ԱՄԷ-ն (1 մլն բնակչությանը բաժին է ընկնում 3746 դեպք) և Շվեյցարիան (1 մլն բնակչությանը բաժին է ընկնում 3576 դեպք):
Առաջին տեղում է մնում Կատարը՝ 23 326: ԱՄՆ-ն առաջնորդում է վարակվածների բացարձակ թվով՝ 1 924 189, և աշխարհում 12-րդ տեղում է մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող դեպքերի թվով (5816):
Նշենք, որ մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող մահվան դեպքերի թվով Հայաստանն այժմ գտնվում է աշխարհում 37-րդ տեղում: Առաջին տեղում է Սան Մարինոն (1238), երկրորդ տեղում է Բելգիան (826) և երրորդ տեղում՝ Անդորան (660):