Լիլիթ Մակունցն իր էջում գրում է.
Որոշ քաղաքական ուժերի մոտ այդպես էլ չի ստացվում ճիշտ քաղաքական հաշվարկ անել: Վարչապետի՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքի վրա բոլոր խաղադրույքները դնելը և կառավարող ուժի դեմ համավարակի պայմաններում կոնսոլիդացիայի կոչ անելը՝ քաղաքական ու անձնական մղումներին հագուրդ տալու նպատակով, նույնն է, ինչ պատերազմական վիճակում դավադիր գործողություններ ձեռնարկելը պետության դեմ: Բայց իհարկե որոշ մարդիկ դա փորձում են հրամցնել «երկրի մասին մտածողների, հանուն ժողովրդի ու պետության» բարձրագոչ ելույթներով:
Այո՛, չունենք թալանի ու կոռուպցիայի մեջ թաթախված լինելու փորձ:
Այո՛, չունենք ապարանքներ և մեր պաշտոնը չենք օգտագործել բիզնեսներ հիմնելու ու խլելու համար:
Այո՛, չենք կեղեքում ու չենք թալանում:
Եվ այո՛, հաղթահարելու ենք այս վիճակը:
Ափսոսում եմ, որ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավարն իրեն դիտարկում է ոչ թե Հայաստանի իշխանությունների և քաղաքացիների հետ այս ծանր իրավիճակը հաղթահարողի դիրքերից, այլ որպես մերժված, բայց վերականգնվել ցանկացող քաղաքական խմբերի մի մասնիկ: