Հնդկաստանում աղավնին երեք տարի անցկացրել է բանտում՝ Պակիստանում լրտեսություն կատարելու կասկածանքով: Այս մասին հայտնում է Toronto Sun-ը:
Երեք տարի առաջ Հնդկաստանում լրտես-աղավնի էին բռնել՝ Քաշմիր վիճելի շրջանում թռչելիս: Թռչնի թաթի վրա իրավապահները գտել են օղակ՝ համարով: Մասնագետները ենթադրել են, որ այն կարող է գաղտնագրվել պակիստանցի զինյալների համար:
Տարիներ անց պարզվել է, որ աղավնու սեփականատերը պակիստանցի ձկնորս է, ով խնդրել է թռչնին վերադարձնել իրեն: Ըստ տղամարդու՝ աղավնին մասնակցել է թռչունների մրցավազքի և հավանաբար մոլորվել է: Աղավնու թաթի վրա ամրացված համարը, ենթադրաբար, եղել է նրա սեփականատիրոջ հեռախոսահամարը:
Երեք տարի հնդկական կողմը լրտեսության ապացույցներ է որոնել, բայց ոչինչ չի հայտնաբերել: Աղավնուն ազատ են արձակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը