Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի բնակիչ Կիմ Վայ Լին հիվանդացել էր կորոնավիրուսով: Նա վեց շաբաթ պայքարում էր հիվանդության դեմ, որից երկուսն անցկացրել է արհեստական կոմայի մեջ: Այս ընթացքում լոնդոնցին փոխակերպվել է անճանաչելիության աստիճանի, գրում է New York Post-ը:
43-ամյա տղամարդը, իրեն ավելի լավ զգալով, խնդրել է հայելի և ինքն իրեն չի ճանաչել:
Կիմ Վայ Լին հիվանդացել է մարտի 12-ին: Նա հիվանդանոց է հասել 95 կիլոգրամ քաշով: Հիվանդության ժամանակ նա կորցրել է 31.5 կգ:
«Ես ինքս ինձ հայելու մեջ չճանաչեցի, երբ տեսա, թե որքան քաշ եմ կորցրել»,- ասել է տղամարդը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը