Անգլերենում արդյունավետություն բառի համար երկու տերմին կա` effectiveness և efficiency: Առաջինը ասում է արդյոք հասար քո նպատակին: Երկրորդը ասում է ինչ ռեսուրս ծախսեցիր (մասնավորապես` ժամանակ) այդ նպատակին հասնելու համար: Լավագաույնը այն է, որ հասնում է նպատակին հնարավոր նվազագույն ռեսուրս ծախսելով:
Նկարի աստիճանների վրա միայն մեկ մարդ է աշխատել (ես): Այստեղ ծախսվել է առնվազն 70 մարդ ժամ: Դեռ մի 10 ժամ էլ կծախսվի բետոնը անելու համար: Սա նշանակում է, որ հասա արդյունքի, բայց ամեն դեպքում արդյունավետ չէի (efficient), քանի որ շատ ժամանակ ծախսեցի: Վստահ եմ վարպետ, որ լիներ ավելի քիչ ժամանակում կաներ, նյութի ծախսն ու գործի որակը նույնպես վստահ եմ սրանից չէր տարբերվի:
Ինչ է ստացվում, արդյոք պետք է այս գործը վստահեի ուրիշի: Այո, եթե այդ 80 ժամում ավելի շատ փող կաշխատեի քան խնայել եմ ինքս անելով: Այստեղ է ահա երևան գալիս այլընտրանքային ծախս հասկացությունը:
Սա շատ կարևոր է սուղ ռեսուրսի պայմաններում ցանկացած որոշում կայացնելու համար: Քանզի մի բան անելու որոշումը, որոշում է մեկ այլ բան չանելու մասին և ընդհակառակը: Այս ամենը հատկապես կարևոր է պետական հատվածում, և հատկապես հիմա, երբ ռեսուրսները էլ ավելի սուղ են դառնում քան նախկինում էր:
Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից: