Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է նշանակվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ: Ստորեւ ներկայացնում ենք Գասպարյանի կենսագրությունը.
Օնիկ Վիկտորի Գասպարյանը ծնվել է 1970 թվականի հունվարի 6-ին, Իջեւանում։
• 1988-1990 թթ. – ծառայել է Խորհրդային բանակում։
• 1990 թվականից մասնակցել է մարտական գործողություններին Իջեւանի ջոկատի կազմում։ Ծանր վիրավորվել է ոտքի շրջանում՝ հակահետեւակային ականի պայթյունից։
• 1993-2010 թթ. – Իջեւանի գնդի գումարտակի հրամանատարի տեղակալ, հետախուզության պետ, հրամանատարի մարտական գծով տեղակալ, ապա՝ գնդի հրամանատար։
• 2010-2012 թթ. – 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։
• 2012 թվականի ապրիլի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։
• 2016 թվականի հուլիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ
• 2017 թվականի հունիսի 15-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ
Ամուսնացած է, ունի երկու զավակ։