Ճապոնական Konami Sports ընկերությունը սկսել է լողավազանում կորոնավիրուսից պաշտպանվելու համար դիմակների արտադրությունը: Այս մասին, ինչպես տեղեկանում ենք Korrespondent-ից, հաղորդել է «Ասահի» թերթը:
Դիմակներն օգտագործելու են լողի դպրոցներում, որտեղ մարզիչները ստիպված են բարձրաձայն ցուցումներ տալ լողալ սովորողներին:
Տասը կտորների հավաքածուն գնահատվում է 29 հազար իեն կամ 260 դոլար:
Ճապոնիայի իշխանությունները բացել են լողավազանները հունիսի 1-ից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը