«Չպիտի նրա կենցաղը փոխեին». Ջիգարխանյանի նախկին կինը մեղադրում է դերասանի հարազատներին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Չպիտի նրա կենցաղը փոխեին». Ջիգարխանյանի նախկին կինը մեղադրում է դերասանի հարազատներին. armeniasputnik.am

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, Ջիգարխանյանի հարազատներին է մեղադրել դերասանի առողջական վիճակի վատթարացման համար:

Հունիսի 8-ի առավոտյան լրատվամիջոցները գրել էին, որ 81-ամյա դերասանին հիվանդանոց են տեղափոխել սրտի կաթվածի պատճառով, բայց ավելի ուշ դերասանի մտերիմ ընկերը հերքել էր այդ լուրը, նշելով, որ Ջիգարխանյանն ընդամենը հիվանդանոցում պետք է բուժզննում անցներ։

Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան Teleprogramma.pro պորտալին տված հարցազրույցում ասել է, որ Ջիգարխանյանի մտերիմները չեն հասկանում, թե ինչ է պետք դերասանին։

«Չպիտի նրա ապրելակերպը, կենցաղը փոխեին, չնայած դրան` նրան տեղափոխում էին վարձակալված բնակարաններ, փոխում խնամակալներին:Նա երկու տարի չի ներկայացել թատրոն, ամեն օր տանն էր, դա նույնպես հանգեցրել է նրա առողջական վիճակի վատթարացման»,- ասել է դաշնակահարուհին:

Նա վստահ է, որ իրենց ամուսնալուծությունը բացասաբար ազդեց Ջիգարխանյանի առողջության վրա։ Պնդում է, որ նույնիսկ այժմ, իրենց ամուսնալուծությունից երկու տարի անց, անհանգստացած է դերասանի առողջությամբ, սակայն Ջիգարխանյանի հետ շփվելու հնարավորություն չունի: Նրա խոսքով` հարազատները դերասանից վերցրել են հեռախոսը:

«Ամուսնալուծությունից հետո նա շատ ավելի տանջվեց, քան ես, որովհետև նրա կյանքը խորտակվեց: Նա ինձ հետ առողջ էր ու ակտիվ»,-ասել է Վիտալինան:

Հիշեցնենք` հայտնի արտիստի առողջական վիճակը կտրուկ վատացել էր 2017 թվականի հոկտեմբերին։

Ջիգարխանյանն այն ժամանակ բաժանվում էր Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից։

Նրանք ամուսնալուծվեցին, և դատական ծանր գործընթաց սկսեց։ Անցած տարվա աշնանը Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում հայտնվեց առողջական վիճակի հերթական վատթարացման պատճառով։

armeniasputnik.am



Նման նյութեր