Արդեն մի քանի օր է, ինչ ոռոգման նպատակներով Հրազդանի հունով ջրբացթողում է իրականացվում Սևանա լճից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, հունիսի 10-ի դրությամբ արդեն Սևանա լճից բաց է թողնվել 5 միլիոն 735 հազար խորանարդ մետր ջուր: Այս տարվա հունվարի 9-ից մինչև հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է հոսել 128 միլիոն 901 հազար խորանարդ մետր ջուր: 2020 թվականի հունիսի 9-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 80 սանտիմետր բարձրության վրա, ինչը 1 սանտիմետրով ավելի է նախորդ տարվա նույն օրվա նիշից:
Խոսրով Խլղաթյան