Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցել է 511 հազարը
Advertisement 1000 x 90

Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցել է 511 հազարը

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերված կորոնավիրուսային վարակակիրների թիվը կազմել է 8 987, ընդհանուր թիվը հասել է 511 423-ի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի գործառնական շտաբում։ Ըստ տվյալների՝ ամենօրյա աճը կազմել է 1,8%, ինչպես նախորդ օրը։ Նոր 1714 վարակվածներ հայտնաբերվել են Մոսկվայում, 320-ը` Սվերդլովսկի շրջանում, 274-ը` Սանկտ Պետերբուրգում, 227-ը` Վորոնեժի շրջանում: Այս պահին Ռուսաստանում բուժում է ստանում 235 338 վարակված անձ։

Մեկ օրում արձանագրվել է մահվան 183 դեպք․ մահացածների ընդհանուր թիվը 6715 է։ Մահացածների թիվը կազմում է ամբողջ վարակվածների 1․3%-ը։ Մասնավորապես, մեկ օրվա ընթացքում 49 հիվանդ է մահացել Մոսկվայում, 41-ը` Սանկտ Պետերբուրգում, 7-ը` Նիժնի Նովգորոդի, 6-ը` Պերմի, 5-ը` Ռոստովի և Կրասնոյարսկի շրջաններում: Առողջացածների թիվը մեկ օրվա կտրվածքով կազմել է 8220, առողջացածների ընդհանուր թիվը 269 370 է։ Համաձայն շտաբի տվյալների՝ առողջացածների ընդհանուր թիվը կազմում է ամբողջ վարակվածների 53%-ը։



Նման նյութեր