«Շվեյցարացիները և ֆրանսիացիները. որոշ դասեր». Ռուբեն Ինջիկյան
Advertisement 1000 x 90

«Շվեյցարացիները և ֆրանսիացիները. որոշ դասեր». Ռուբեն Ինջիկյան

Շվեյցարացիները և ֆրանսիացիները. որոշ դասեր։

30ական թվերից շվեյցարական էլիտան հասկացավ սոցիալական խաղաղ կառավարման արժեքը և պայմանավորվեց աշխատող խավի հետ, որ կլուծի իրենց պահանջները բանակցություններով, չհասցնելով վիճակը գործադուլի։ և իհարկե ընդունեց լավ օրենքներ, որ բոլորը հարգում են։ Այդ պատճառով կորոնավիրուսն էլ այստեղ ավելի լավ կառավարվեց։

Ֆրանսիացիները հարևանից չուզեցին սովորել և գերադասեցին փողոց դուրս գալը և գործադուլ անելը և սոցիալական կոնֆլիկտները դարձնել ազգային սպորտ։ Դա նույնպես կապված է օրենքների որակի, բյուրոկրատիայի և գուցե կոռուպցիայի հետ…

Ժնևը գտնվում է Ֆրանսիայի սահմանի վրա և այստեղ ամեն օր մտնում են հարյուր հազարավոր ֆրանսիացիներ, որ աշխատեն և նույն աշխատանքի համար ստանան երկու անգամ ավելի բարձր աշխատավարձ։ իսկ նրանք ովքեր ապրելու և աշխատելու իրավունք են ստանում և ապրում են 12 տարուց ավել հիմնականում դիմում են, որ շվեյցարական քաղաքացիություն ստանան։

Հայաստանը բաղկացած է գրեթե միայն հայերից և մի բուռ ժողովուրդ ենք, որ դեռ չենք գտել մեր իսկական շահերի, այսինքն լավ զարգացման բանաձևը։ Գուցե մեր էլիտան նստի կլոր սեղանի շուրջ ու փորձի գտնել այդ ճիշտ և արագ զարգացման բանաձևը։ Սփյուրքի տարբեր երկրների փորձը պետք կգա այս հայկական զարգացման կոնսենսուսի հասնելու գործընթացում։

Ճիշտն ասած էլ չեմ հետևում հայաստանյան բանավեճերին։ Հարձակումները առաջին անգամ ժողովրդի կողմից ընտրված կառավարության վրա խոսում է այն մասին, որ այդ մարդիք նախ պետք սովորեն ժողովրդին հարգել և փորձեն հասկանալ, որ իրենց երեխաները և թոռները հարուստ կմնան միայն կանոններ հարգող, լավ աշխատող, հարուստ երկրում։ Ուրեմն քննադատեք, ոչ թե այս անգամ էլ տապալելու համար այլ կոնստրուկտիվ երկխոսությունների համազգային զարգացման կոնսենսուսին հասնելու համար:

Ռուբեն Ինջիկյանի էջից:



Նման նյութեր