Հնդկաստանի Բիհար նահանգի բնակիչ Ախթար Իմամն իր հարստությունը բաժանել է երկու փղերի միջև, որոնք բազմիցս փրկել են նրա կյանքը հարձակումների ժամանակ, գրում է NDTV-ն:
Իմամը երկար տարիներ աշխատել է մի արգելավայրում, որտեղ պահվում են փղերը: Նա նաև ղեկավարել է շահույթ չհետապնդող կազմակերպություն՝ այս կենդանիներին պաշտպանելու համար:
Հնդկացին ասել է, որ փղերը բազմիցս փրկել են իր կյանքը:
«Մի անգամ հրոսակախմբերը փորձում էին սպանել ինձ: Այդ ժամանակ փղերը փրկեցին ինձ: Երբ զենքով մի քանի հոգի փորձում էին մտնել իմ սենյակ, փիղը նախազգուշացրեց ինձ, և ես կարողացա բարձրացնել տագնապ»,- պատմել է Ախթար Իմամը:
Նա որոշել է փղերին ժառանգել իր հողատարածքը, որը գնահատվում է մի քանի տասնյակ միլիոն ռուփի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը