Կիեւի վերաքննիչ դատարանը երկուշաբթի՝ հունիսի 15-ին, սկսել է հարցաքննել Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյին՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի գործով պետական դավաճանության մասին, հայտնել է «Պրյամոյ» հեռուստաալիքը:
Նշվում է, որ Պորոշենկոն կանչվել է որպես վկա՝ նախկին նախագահի պաշտպանության միջնորդության շրջանակներում:
Նա դրական պատասխան է տվել հարցին՝ եղե՞լ է արդյոք Յանուկովիչի քաղաքական ընդդիմախոսը 2014-2015 թվականներին:
Ավելի վաղ Կիեւի Պեչերսկու շրջանի դատարանը որոշում էր կայացրեց ձերբակալել իշխանության յուրացման համար մեղադրվող Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Նրա նկատմամբ հետախուզվում է հայտարարվել, քանի որ նա գտնվում է երկրի սահմաններից դուրս: