Հրանտ Տէր-Աբրահամեան. «Ծառուկյանը թույլ տվեց իրեն ներքաշել մի խաղի մեջ, որը մեծ հաշվով իրենը չէր, ու որտեղ ինքն ընդամենը գործիք էր»
Advertisement 1000 x 90

Հրանտ Տէր-Աբրահամեան. «Ծառուկյանը թույլ տվեց իրեն ներքաշել մի խաղի մեջ, որը մեծ հաշվով իրենը չէր, ու որտեղ ինքն ընդամենը գործիք էր»

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամեանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Անկեղծ ասած, որևէ, այսպես ասած, «չարախնդության» զգացողություն չունեմ Ծառուկյանի և ԲՀԿ-ի դեպքերի հետ կապված: Կարելի է ասել, նույնիսկ որոշ իմաստով ցավում եմ, որ Ծառուկյանը թույլ տվեց իրեն ներքաշել մի խաղի մեջ, որը մեծ հաշվով իրենը չէր, ու որտեղ ինքն ընդամենը գործիք էր, մի խաղի մեջ, որի «կոճակը» Հայաստանում էլ չէ, հետևաբար դրա հայաստանյան մասնակիցներից ոչ մեկը սուբյեկտ էլ չէ, այլ բոլորն էլ զոհաբերելի զինվորներ են, անխտիր բոլորը, եթե այդպես ձեռ տա իրական «գեներալներին»: Չգիտեմ, գուցե տարբերակ չկար հրաժարվելու առաջարկից: Հավանաբար նաև համոզել էին իրենք իրենց, թե իշխող թիմը թույլ է և այլն, ուր որ է քանդվելու է, ինչը հակառակորդին թերագնահատելու տիպիկ սխալներից է:

Դե դասագրքային ախմախություններ՝ ռեյտինգը իջնում է, բարձրանում է (ռեյտինգ բառը պետք է արգելել ընդհանրապես), «սոցիալական դժգոհություն» (ևս մի միֆական հասկացություն, որը պետք է արգելել), սոցհարցումներ, բան: Բայց ընդունելով «առաջարկը» պետք էր հասկանալ, որ «նա վայնե կակ նա վայնե», պատասխանը լինելու էր անխուսափելի և կոշտ, հարցը միայն ժամկետն էր:

Ու քանի որ դեմն էլ Մոսկվա գնալ կա, ժամկետը էդ ամսաթվի շուրջ էր պտտվում: Առակս զինչ կցուցանե՝ պատմական փորձը եթե մի բան վկայում է, դա այն է, որ արտաքին թիկունքի վրա հույս դրածը պարտվում է, և երկրորդ՝ խաղացողները միշտ էլ կարող են իրար հետ պայմանավորվել, բայց խաղի զինվորները զոհաբերվում են անխնա՝ երբ պետք է, ինչքան պետք է ու առանց մեծ ափսոսանքի: Խոսքս բոլորին է վերաբերում, ոչ միայն ԲՀԿ-ին»:



Նման նյութեր