Սիլենդն ամենափոքր պետությունն է աշխարհում. այն այսօր վաճառվում է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սիլենդն ամենափոքր պետությունն է աշխարհում. այն այսօր վաճառվում է

Սիլենդը (Sealand) պլատֆորմ է Մեծ Բրիտանիայի ափին մոտ գտնվող բաց ծովային հատվածում: Այն 1967 թ. զբաղեցրել է բրիտանական բանակի նախկին մայոր Ռոյ Բեյթսը և հետագայում անկախ պետություն հռչակել: Մայորն ընտրել էր այս տարածքը՝ իր ծովահենային ռադիոկայանը հիմնելու համար, որի մասին, սակայն, որոշ ժամանակ անց մոռացավ, կամ էլ ավելի կարևոր գործեր առաջացան: Նա պլատֆորմը հռչակեց անկախ պետություն իսկ ինքն իրեն՝ իշխան Ռոյ Առաջին:

Չնայած այն բանին, որ պլատֆորմի տարածքը թույլ է տալիս այն շրջանցել րոպեների ընթացքում, Սիլենդն ունի սահմանադրություն, դրոշ, զինանշան, դրամ, փոստային նշան, երեք նախարարություն և ժամատուն:

Բրիտանիայի տարածքային ամբողջականությունը Սիլենդի վրա չի տարածվում: Պետության հռչակումը տեղի է ունեցել մինչև 1982 թ., երբ օրենք ընդունվեց միջազգային ծովային իրավունքի մասին, համաձայն որի՝ արգելվում է բաց ծովում արհեստական կառույցներ հիմնել: Օրենքը, սակայն, հետադարձ ուժ չունի: Ինչպես նաև, համաձայն միջազգային իրավունքի, պետության մեծությունը չի կարող հիմք հանդիսանալ դրա ճանաչումը մերժելու:

Պետության պատմությունը դրամատիկ է: Երիտասարդ պետությունը շրջափակման փորձերի է ենթարկվել: Պլատֆորմը փորձել են գրավել Բրիտանիայի պարեկային նավերը, և իշխանական ընտանիքը դրան պատասխանել է նախազգուշական կրակոցներ դեպի օդ արձակելով: Բռնությունների ամենը չհասավ, սակայն Ռոյ Առաջինի դեմ՝ որպես Մեծ Բրիտանիայի քաղաքացու, դատական գործ սկսվեց: Հենց այդ ժամանակ էլ բրիտանական դատարանը լվաց ձեռքերը և ճանաչեց այն փաստը, որ գործը բրիտանական դատարանին չի պատկանում:

978 թ. օգոստոսին երկրում ռազմական հեղաշրջում կատարվեց, ինչին նախորդել էր իշխանի և նրա մտերիմ դաշնակցի՝ վարչապետ կոմս Ալեքսանդր Գոթֆրիդ Ահենբահի հարաբերությունների լարվածությունը: Օգտագործելով իշխան Ռոյ Առաջինի բացակայության հանգամանքը, ով Ավստրիայում ներդրողների հետ բանակցություններ էր վարում, Ահենբահը հոլանդացի քաղաքացիների խմբի հետ հաստատվեց կղզում, երիտասարդ արքայազն Մայքլին նկուղում գերի վերցրեց, այնուհետև վերջինիս ուղարկեց Նիդեռլանդներ: Մայքլը փախուստի դիմեց և հանդիպեց հորը: Դժարությամբ, սակայն միապետը կարողացավ վերադառնալ իշխանության:

Այժմ պետությունը ցանկանում են վաճառել, սակայն ինչպե՞ս է դա հնարավոր անել: Դեռևս գնորդների թեկնածուներ չեն հայտնվել, այդ իսկ պատճառով տրամաբանորեն երկիրն անցել է անշարժ գույքի գործակալության ցուցակներ: Այն վաճառվում է 750 միլիոն եվրոյով:

blognews.am



Նման նյութեր