Լիտվացի բժիշկները կհասնեն օգնության. Լիտվայից Հայաստան կժամանի բժշկական մի խումբ` թեստերով
Advertisement 1000 x 90

Լիտվացի բժիշկները կհասնեն օգնության. Լիտվայից Հայաստան կժամանի բժշկական մի խումբ` թեստերով

Հունիսի 19-ին Լիտվայից Հայաստան կժամանեն 8 բուժաշխատող, 3 փորձագետ։ Նրանք բժշկական սարքեր և ախտորոշիչ թեստեր կնվիրաբերվեն Հայաստանին: Հայտնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։

«Տեղի է ունեցել Հայաստանի և Լիտվայի առողջապահության նախարարներ Արսեն Թորոսյանի ու Աուրելիուս Վերիգայի առցանց տեսազրույցը, որին մասնակցել են երկու երկրների առողջապահության նախարարությունների պատասխանատուներ, փորձագետներ: Գործընկերները քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես նաև՝ այս շաբաթ Լիտվայից Հայաստան ժամանող բժշկական թիմի այցի հետ կապված աշխատանքային հարցեր»,-նշված է հաղորդագրության մեջ։

Արսեն Թորոսյանը  նշել է, որ երկրում ձեռնարկված մեծածավալ միջոցառումների պայմաններում անգամ գրանցվում է կորոնավիրուսային հիվանդացության աճ։ Այդ իսկ պատճառով դիմում ենք մեր գործընկերների օգնությանը: Նա վստահություն է հայտնել, որ Լիտվայից ժամանող բժշկական թիմի փորձն իր մեծ նպաստը կբերի կորոնավիրուսային հիվանդությունը մեր երկրում հաղթահարելու հարցում:

«Այս առաքելությունը մեր երկրների միջև բարեկամության կարևոր արտահայտություն է»,- ասել է նախարարը` հավելելով, որ կողմերի միջև նախապես պլանավորված ծրագրերն ու հանդիպումները հետաձգվել են այս իրավիճակով պայմանավորված, սակայն համավարակի ավարտից հետո դրանք կարող են վերսկսվել:

Լիտվայի առողջապահության նախարար Աուրելիուս Վերիգան վերահաստատել է այս իրավիճակում հանդիպումները հետաձգելու անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ ապագայում փոխայցելություն կկատարվի:

Աուրելիուս Վերիգան ներկայացրել է Հայաստան ժամանող բուժաշխատողների կազմը, նրանց փորձառությունը և այն սպասելիքները, որ կարող է ունենալ Հայաստանը: Նախարարը շեշտել է, որ կամավորների թիմն ի սկզբանե զբաղվել է COVID-19-ի բուժմամբ և կարող է նաև կազմակերպչական հարցերով օգտակար լինել:

Հիշեցնենք, այս ընթացքում Ֆրանսիայից բժիշկներ են Հայաստան ժամանել, ակնկալվում է, որ Ռուսաստանից ևս կժամանեն ավելի քան 50 բժիշկներ:

Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը դիմել էր Արտաքին գործերի նախարարությանը ՝ դիվանագիտական կորպուսի հետ քննարկելու Հայաստանին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, այդ թվում ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Լիտվան և Վրաստանն արդեն հայտնել են Հայաստան բժիշկներ ուղարկելու իրենց մտադրության մասին: Դրանից առաջ Չինաստանը և Ռուսաստանը օգնություն են ցուցաբերել Հայաստանին ՝ դեղորայքային և օդափոխման սարքերի տեսքով: Բացի այդ, ապրիլի 7-ից Ռուսաստանի նորագույն ախտորոշման լաբորատորիան իրականացնում է թեստավորում Հայաստանում գրանցված կորոնավիրուսի դեպքերի  համար: Աշխատանքի ընթացքում ռուս մասնագետներն կատարել են մոտ 7 հազար թեստ:

armeniasputnik.am



Նման նյութեր