Հոնդուրասի նախագահ Խուան Օռլանդո Էրնանդեսը և նրա կինը վարակվել են կորոնավիրուսով։ Այդ մասին НСН հեռուստաալիքին հայտնել է ինքը՝ Հոնդուրասի նախագահը։
Էրնանդեսը հայտնել է, որ անցած հանգստյան օրերին իրեն վատ է զգացել և կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը դրական է եղել։
«Ինձ մոտ COVID-19 են ախտորոշել»,- ասել է Էրնանդեսը։
Հոնդուրասի նախագահն ավելացրել է, որ ինքնամեկուսանալու է և պետության ղեկավարի պարտականությունները շարունակելու է կատարել հեռավար կարգով։