Կանանց շրջանում վարակվածության դեպքերի մեծ թիվը պայմանավորված է ներշենքային շփումներով
Advertisement 1000 x 90

Կանանց շրջանում վարակվածության դեպքերի մեծ թիվը պայմանավորված է ներշենքային շփումներով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն հարցին, թե որն է կանանց շրջանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի մեծ լինելու պատճառը:

«Դրա համար կա երկու պատճառ. մեկն այն է, որ  տեքստիլի ոլորտում կանայք են հիմնականում աշխատում: Երկրորդը ներշենքային շփումներն են: Կանայք ներշենքային շփումներում առավել ակտիվ են և այս հանգամանքը նույնպես էական դեր է խաղում: Մենք պետք է ուշադրություն հրավիրենք այս խնդրի վրա»,- ասաց վարչապետը՝ կառավարության նիստում: