Տղամարդը կրակ է բացել Մոսկվայի բնակարաններից մեկում, չորս զոհ կա
Advertisement 1000 x 90

Տղամարդը կրակ է բացել Մոսկվայի բնակարաններից մեկում, չորս զոհ կա

Մոսկվայի հյուսիսում անհայտ տղամարդը կրակ է բացել բնակելի շենքերից մեկի բնակարանում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Լրատվամիջոցների փոխանցմամբ ՝ կրակոցների հետևանքով 4 մարդ է մահացել։

Ինչպես հաղորդում է «360 աստիճան» հեռուստաալիքը, ոստիկանություն են ահանզանգել կրակոցները լսած հարևանները: Ավելի ուշ դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենան։

Mash-ը հայտնում է, որ տղամարդը սպանել է կողակցին՝ Եկատերինային, և նրա երեխային (2019 թվականին ծնված)։ Եվս մեկ կին էլ է մահացել (սկզբում տեղեկություն տարածվեց, որ մահացածը կնոջ մայրն է, ավելի ուշ հայտնեցին, որ ընկերուհին է):

Mash–ը գրում է, որ կրակոցներին նախորդել է տղամարդու և կնոջ միջև վիճաբանությունը, որոշ ժամանակ առաջ նրանք բաժանվել են։

Տղամարդն ինքնասպանություն է գործել։

armeniasputnik.am



Նման նյութեր