Բուժում տանը. որքա՞ն բարձր է ընտանիքի անդամների շրջանում կորոնավիրուսով վարակման ռիսկը
Advertisement 1000 x 90

Բուժում տանը. որքա՞ն բարձր է ընտանիքի անդամների շրջանում կորոնավիրուսով վարակման ռիսկը

Որքա՞ն բարձր է ընտանիքի անդամից կորոնավիրուսով վարակման ռիսկը, եթե նա տանն է բուժվում: Հետազոտության համաձայն, որը հրապարակվել է вամսագրում The Lancet ամսագրում, ընտանիքի անդամից վարակվելու ռիսկը մի քանի անգամ բարձր է, քան նրանից, ով չի ապրում նույն հարկի տակ: Ավելին, մտերիմներից ավելի հաճախ վարակվում են տարեցները:

Ինչպես հայտնում է medportal.ru-ն, վերլուծությունը հիմնված է կորոնավիրուսով վարակված 349 հիվանդների եւ նրանց 1964 հարազատների տվյալների վրա:

Պարզվել է, որ կորոնավիրուսով վարակվածները հազվադեպ են վիրուսը տարածել տնից դուրս, հավանականությունը կազմել է 2,4 տոկոս: Իսկ ահա ընտանիքի անդամներին վարակման ռիսկը բարձր է՝ 17,1 տոկոս:

Ամենից հաճախ ռիսկի խմբում են 60 տարեկանից բարձր մտերիմները:

«Մեր վերլուծությունը խոսում է այն մասին, որ կորոնավիրուսով վարակված մարդիկ վարակիչ են մինչ ախտանիշների հայտնվելը, ինչը կարող է պանդեմիայի ընթացի դեմ պայքարը դժվարացնում է: Ակտիվ դեպքերի բացահայտումն ու մեկուսացումը կարող է լինել կանխարգելման բանալին ինկուբացիոն շրջանում»,-նշել է հետազոտության համահեղինակ, Ֆլորիդայի համալսարանի բժիշկ Յանգ Յանգը:

news.am