Գագիկ Համբարյանի գրառումը.
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շտապողական որոշումը՝ 2008 թ-ի մարտի 1-ի զոհերին և վիրավորներին պետության հաշվին փոխհատուցում տրամադրել, պատահական չէր… Բազմիցս եմ կրկնել, որ այդ փոխհատուցումը պետք է տրամադրվեր ոչ թե պետության, այլ մեղավորների հաշվին… Ինչպես նաև այն պետք է արդարացի տրամադրվեր, որի վերաբերյալ միշտ կասկածներ եմ ունեցել… Բացի այդ, անմեղության կանխավարկածը չխախտելով՝ ասեմ, որ այդ փոխհատուցումն ավելի շատ նման էր կաշառքի, որի միջոցով Նիկոլը զոհերի իրավահաջորդներին «պարտավորեցնում» էր ներկայանալ դատարան՝ համապատասխան երանգ տալու համար դատական նիստերին… Ասեմ, որ հասարակության «պողոսացված» մասսան այդ խայծը կուլ էր տվել…
Հատկապես իր գերակտիվությամբ աչքի է ընկնում զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ով ինչպես այսօր պարզվեց, ստացած այդ գումարն ամբողջությամբ իր գրպանն է դրել և որևէ լումա չի տրամադրել իր զոհված որդու ընտանիքին… Գոռ Քլոյանի այրին՝ ՌԴ-ում բնակվող տիկին Ռուզաննան, այդ մասին հայտնել է լրատվամիջոցներից մեկին…
Այո՛, պարզվում է այսպիսի որդեկորույս ծնողներ էլ կան, որոնք կարող են գումար ստանալ իրենց մահացած զավակի համար, բայց թոռներին և հարսին մի լումա չտալ… Շատ արդար է… Դե իսկ Նիկոլին բացարձակ հետաքրքիր չէ, թե պետության տված գումարները ում է հասնում… Կարևորը՝ գումար ստացողը դատարաններում ապահովի համապատասխան մթնոլորտը և «լուտանքաձայնային» էֆեկտները…»: