Իսպանիայի վարչապետը նշել է, որ կարանտինն օգնել է փրկել մոտ 450 հազար մարդու կյանք
Advertisement 1000 x 90

Իսպանիայի վարչապետը նշել է, որ կարանտինն օգնել է փրկել մոտ 450 հազար մարդու կյանք

Իսպանիայում մոտ 450 հազար կյանք է փրկվել ՝ շնորհիվ կարանտինային ռեժիմի ներդրման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը:

Նա նկատել է, որ ռեժիմի շնորհիվ կարողացել են երկրում փրկել հազարավոր կյանքեր: «Անկախ գիտական հետազոտությունների համաձայն, մեր երկրում փրկվել է 450 հազար կյանք և ավելի քան երեք միլիոն կյանք՝ եվրոպական մայրցամաքում `շնորհիվ կարանտինային միջոցառումների, որոնք  իրականացվել են եվրոպական երկրներում,-հայտնել է վարչապետը:

Իսպանիայում ռեժիմը, որը սկսել էր գործել մարտի 14-ից, ավարտվում է հունիսի 21-ին:

Իսպանիան COVID-19 համաճարակի հետևանքով տուժած երկրներից մեկն է, 28 հազար 315 մարդ  է մահացել կորոնավիրուսի հետևանքով, հաստատված դեպքերի թիվը 292 հազար 655 է:

Աննա Գրիգորյան

 



Նման նյութեր