«Նիկոլի համար սահմանադրական կարգ գոյություն չունի։ Այսօրվա ԱԺ նիստը դրա վառ և վերջնական ապացույցն է»
Advertisement 1000 x 90

«Նիկոլի համար սահմանադրական կարգ գոյություն չունի։ Այսօրվա ԱԺ նիստը դրա վառ և վերջնական ապացույցն է»

Նիկոլի համար սահմանադրական կարգ գոյություն չունի։ Այսօրվա ԱԺ նիստը դրա վառ և վերջնական ապացույցն է:

Այլապես՝ ինչպես բացատրել էն փաստը, որ դեռ 2018-ից նա շարունակ արդեն 4-5 անգամ սահմանադրական կարգը կամ տապալել է, կամ առնվազն նման փորձ է ձեռնարկել։ Թե բա՝ ժողովրդավարական, թե բա՝ թավշյա։ Մենք հիմա ապրում ենք նիկոլապետությունում, ուր առաջնայինը Նիկոլի և նրա հարակից որոշ շրջանակաների քմահաճույքներն են։ Նրան սահմանադրությունն ու օրենքի գերակայությունը բացարձակ հետաքրքիր չեն, քանի որ նա սովորական դիլետանտ ազգադավ պոպուլիստ է, ով պատրաստ է երկրի վարկանիշը, մարդկանց բարեկեցությունը, քաղաքացու անվտանգությունը դնել մի կողմ և առաջնորդվել միայն անձնական շահով՝ այն է ամեն գնով պահել իշխանությունը։

ՍԴ-ն մի մեծ փուշ է Նիկոլի համար, որից նա օր առաջ ուզում է ազատվի սակայն նա հաշվի չի առնում այն, որ այդ «ազատումը» հեչ բարի չի լինելու իրենց համար, մարդիկ ամենինչ հասկանում են և տեսնում են թե ինչպիսի փինաչիներ են այսօր Հայաստանը ղեկավարում:

Այս ամենից լավ հոտ չի գալիս, սա տանելույա մեր երկիրը երկար քաղաքական ճգնաժամի, կրկին բաժանում է լինելու սևերի և սպիտակների, սակայն այս անգամ շատ ավելի ընդգծված…

Միքայել Գրիգորյանի էջից:



Նման նյութեր