Արա Գալոյանի գրառումներից. «Ապրիլ ամսվա տնտեսական վիճակը նկարագրող տվյալները պատշաճ չվերլուծվեցին: Պատճառը տնտեսության կրճատման անսպասելի ծավալն էր, որն ընկալելու համար ժամանակ էր պետք:
Հիմա արդեն կարելի է փորձել համեմատել տվյալները: Համեմատել ու արձանագրել, որ անշարժ գույքի շուկան 2019ի ապրիլի համեմատ «փլուզվել է»: (Առքուվաճառքի քանակի 5,17 անգամ կրճատվելն այլ կերպ չես անվանի): 2019թ-ի ապրիլի 6020 գործարքի դիմաց 1165:
Բարդ չի ենթադրելը, որ մայիսի թվերն ավելի «անողոք» են լինելու»: