Մահացել է անգլերեն լեզվի բացառիկ գիտակ, վաստակավոր մանկավարժ Նունե Բեքարյանը:
Նրա եղբայրը՝ Կարեն Բեքարյանն իր էջում գրել է.
«Նուն քո լույսը, ջերմությունը, հոգատարությունը՝ միևնույն է միշտ ինձ հետ կլինեն:
Գիտեմ, որ քո պահապան ուժը միևնույն է կզգամ՝ անգամ այնտեղից… ու երբեք ինձ մենակ չեմ զգա:
Գիտեմ, որ միանում ես պապային ու մամային… հեռացած Բեքարյաններին ու Պեպանյաններին … ու Տիրոջ սիրո մեջ՝ նրանց սիրո պակասն էլ չես ունենա:
Գիտեմ… բայց միևնույն է՝ ցավը շաաաատ է մեծ…
Սիրում եմ քեզ… ու կներես, որ հաճախ չեմ ասել քեզ այս բառերը…
Հանգչիր խաղաղությամբ ու Աստված հոգիդ լուսավորի…»: