Արսեն Պողոսյանն իր էջում գրում է. «Լոս Անջելես – Երևան ուղիղ չվերթ
«Հաշվի առնելով COVID-19-ի հետևանքով առաջացած իրավիաճակը ավիացիոն շուկայում, և մեր հայրենակիցների խոշոր կուտակումները՝ հատկապես ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում, որոշում կայացվեց Հուլիսի 11-ին իրականացնել Լոս Անջելես – Երևան ուղիղ չարթերային չվերթ։
Չվերթից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները և ՀՀ-ում մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրացիները, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները ովքեր ունեն ՀՀ-ում բնակվող բարեկամներ։
Չվերթը կիրականացվի IcelandAir ավիաընկերության բարձրակարգ Boeing 767 ինքնաթիռով, որը համալրված է թե էկոնոմ, և թե բիզնես կարգի նստատեղերով։ Ինքնաթիռը Ռեյկյավիկում կկատարի տեխնիկական կանգառ վառելիքի վերալիցքավորման նպատակով, որը կտևի 1 ժամ։ Ամբողջ թռիչքի տևողությունն է 15 ժամ։
Ներկա պահին էկոնոմ կարգի ավիատոմսի արժեքն է 1350$, բիզնես կարգինը՝ 2350$»: