«…Հնարավոր չէ չնկատել, որ չնայած հսկողության խստացման արդյունքում վերջին օրերին պաշտպանիչ դիմակ կրելը զգալիորեն ակտիվացել է, այդուհանդերձ, դեռեւս քիչ չեն այն մարդիկ, որոնք շարունակում են արհամարհական վերաբերմունքը: Նկատելի է նաեւ, որ երեկոյան ժամերին մեծանում է առանց դիմակի փողոց դուրս եկողների թիվը: Այն տպավորությունն է, թե վիրուսը մութ ժամերին վատ է տեսնում: Մեկ ուրիշ դրդապատճառ էլ կարող ենք տեսնել. դիմացից եկողները մութ ժամանակ լավ չեն տեսնում դիմակ չդնողների դեմքերը: Սա կատակ չէ, ունի որոշակի հոգեբանական նշանակություն. ես, օրինակ, փողոցով անցնելիս նայում եմ դիմացից եկողների դեմքերին. դիմակ կրողներին հարգանքի զգացումով եմ նայում, չկրողներին՝ արհամարհանքով եւ ներքին նախատինքով: Ինչո՞ւ, որովհետեւ մեզ պարփակող իրավիճակը մեր կամքից անկախ հրամայական է դարձնում միմյանց նկատմամբ հարգանք դրսեւորելու անհրաժեշտությունը…»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: