Ռուսաստանի քաղաքացիներին Հայաստանից ՌԴ տեղափոխելու համար ևս 4 չվերթ կիրականացվի։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։
Երևան–Կալուգա №NGT753 չվերթը նախատեսված է 2020թ. հունիսի 28-ին, ժամը 08:00-ին (տեղական ժամանակով)
Այս թռիչքից կարող են օգտվել Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք ապրում են Մոսկվայում, Մոսկվայի, Վլադիմիրի, Իվանովոյի, Կալուգայի, Ռյազանի, Սմոլենսկի, Տվերսկի, Տուլայի, Յարոսլավլի, Բրյանսկի, Օրյոլի, Լիպեցկի, Տամբովի, Վորոնեժի, Կուրսկի, Պսկովի, Նովգորոդի, Վոլոգդայի, Կոստրոմայի, Ուլյանովսկի, Կալինինգրադի, Նիժնի Նովգորոդի, Պենզայի մարզերում, Մորդովիայի Հանրապետությունում:
Երևան–Սանկտ Պետերբուրգ №NGT761 չվերթը նախատեսված է 2020թ. հունիսի 29-ին, ժամը 11:00-ին (տեղական ժամանակով)
Այս թռիչքից կարող են օգտվել միայն Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի, Պսկովի, Նովգորոդի, Կալինինգրադի, Արխանգելսկի, Մուրմանսկի, Վոլոգդայի մարզերում, Կարելիայի Հանրապետությունում, Կոմի Հանրապետությունում, Նենեցկի ինքնավար մարզում ապրող ՌԴ քաղաքացիները:
Երևան–Սոչի №NGT755 չվերթը նախատեսված է 2020թ. հունիսի 30-ին, ժամը 18:00-ին (տեղական ժամանակով)
Այս չվերթն էլ նախատեսված է միայն Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիների համար, որոնք բնակվում են Վորոնեժի, Աստրախանի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերում, Կրասնոդարի երկրամասում, Ադիգեայի Հանրապետությունում, Կալմիկիայում, Ստավրոպոլի երկրամասում, Կարաչայ-Չերքեզական Հանրապետությունում, Ղրիմում, Սևաստոպոլում։
Երևան–Միներալնիե Վոդի №NGT743 չվերթը նախատեսված է 2020թ. հունիսի 30-ին, ժամը 11:00-ին (տեղական ժամանակով)
Չորրորդ չվերթից էլ կարող են օգտվել Ստավրոպոլի երկրամասում, Կարաչայ-Չերքեզական Հանրապետությունում, Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետությունում, Հյուսիսային Օսեթիայի Հանրապետությունում, Ինգուշեթիայում, Չեչնիայի Հանրապետությունում, Դաղստանում, Կալմիկիայում, Կրասնոդարի երկրամասում, Ղրիմում, Սևաստոպոլում բնակվող ՌԴ քաղաքացիները։
Չվերթերին գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։ Տեղերի քանակը սահմանափակ է: Ցուցակները կձևավորվեն գրանցումների հիման վրա։