«Կռվի հասավ». Կանդելակին խոստովանել է, որ Սահակաշվիլին ոտնձգել է իր նկատմամբ
Advertisement 1000 x 90

«Կռվի հասավ». Կանդելակին խոստովանել է, որ Սահակաշվիլին ոտնձգել է իր նկատմամբ

«Матч ТВ» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին մանրամասներ է հայտնել քաղաքական գործիչ Միխայիլ Սահակաշվիլիի հետ կապված միջադեպի մասին։ Կանդելակին խոստովանել է, որ նա ոտնձգել է իր նկատմամբ։ Այդ մասին Թինան պատմել է YouTube-յան «Подруги» շոուի ընթացքում։

«Ես դասական պատմություն ունեմ, երբ իմ նկատմամբ փորձել է ոտնձգել Սահակաշվիլին։ Արդեն իսկ հասուն տարիքում։ Հասավ կռվի։ Գիտեք՝ ես չգիտեմ, հնարավոր է ես եմ, իմ բնավորությունն ու իմ խառնվածքը։ Ես ասացի. «Ինձ տեղը դիր, անիծված լինես»։ Եվ ես վստահ եմ, որ ոչ մի վրացի ոտք չի դնի քո գերեզմանին»,- ասել է Կանդելակին։

Լրագրողը հիշեցրել է, որ վրացիներն ավանդույթ ունեն հզոր ղեկավարներին հուղարկավորել Սվետիցխովելիում, որը երկար ժամանակ Վրաստանի մայր տաճարն է եղել։

«Եվ սարսափելի սկանդալ տեղի ունեցավ։ Ինձ երկար տարիներ Վրաստան չէին թողնում։ Քանի որ նա ինձ փորձել է այդ իմաստով «ոտնձգել», բայց չի ստացվել։ Ինձ թվում է՝ նա էլ է վախեցել»,- հայտնել է հեռուստահաղորդավարուհին։

news.am